Աստանայի ծայրամասում, գտնվող պենոպլաստի պահեստներում բռնկված հրդեհի արդյունքում երկուշաբթի` նոյեմբերի 9-ին, մահացել է 14 հոգի, եւս մեկը ստացել է լուրջ այրվածքներ: Հրդեհը բռնկվել է «Տրանզիտ Սերվիս»-ին պատկանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պենոպլաստի պահեստներում տեղի ժամանակով 17:00-ին:

Նախնական տվյալներով, բոլորը զոհերը արտադրության աշխատակիցներն են:

«Kazakhstan today»- հաղորդմամբ, հրդեհի տարածքը կազմում է շորջ 800 քառակուսի մետր, վառվել է շենքի ներքին երեսպատվածքը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, ներկայումս հրդեհը տեղայնացվել է, պարզվում է մահացածների ինքնությունը եւ հրդեհի բռնկման պատճառները: Հրդեհը 3-րդ աստիճանի է:

Դրա մարման համար գործի է դրվել 24 միավոր տեխնիկա:

Հրդեհից բարձրացող ծուխը պատել է Ղազախստանի մայրաքաղաքի ողջ տարածքը, այրվածքի սուր հոտը նույնիսկ զգացվում է Աստանայի ձախափյա շենքերում, հաղորդում է «Интерфакс»-ը: