ԱՄՆ Լուիզիանա նահանգում երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարած անձանց պարտադիր վիրաբուժական ամորձատման կենթարկեն՝ ըստ նահանգի օրենսդիրների հաստատած օրենքի։ Եթե նահանգապետը ստորագրի օրինագիծը, այն իր տեսակի մեջ առաջինը կինի ԱՄՆ-ում։
Ըստ Reuters-ի՝ օրինագիծը, որը երկուշաբթի ընդունվել է նահանգի օրենսդիր խորհրդարանում, հնարավորություն կտա դատավորներին վիրահատական ամորձատում նշանակել 13 տարեկանից ցածր երեխաների նկատմամբ որոշակի ծանր սեռական հանցագործությունների, մասնավորապես, բռնաբարությունների համար դատապարտված մեղադրյալների համար: Օրինագիծը կներկայացվի նահանգապետ Ջեֆ Լենդրիի քննարկմանը:
Մի քանի նահանգներ, դրանց թվում՝ Լուիզիանան, Կալիֆոռնիան և Տեխասը, արդեն ունեն օրենքներ, որոնք որոշ դեպքերում դատավորներին իրավունք են ընձեռում քիմիական ամորձատում՝ ավելի քիչ կոշտ միջոց, որը ներառում է հորմոններն արգելափակող դեղեր ընդունումը:
Բայց Լուիզիանան կլինի առաջին նահանգը, որը դատավորներին թույլ կտա որպես պատիժ վիրահատական ամորձատում նշանակել։
Սեռական հանցագործությունների մասին ռացիոնալ օրենքների ազգային ասոցիացիան (NARSOL) և փաստաբանական խումբը դեմ էին օրինագծին:





























