ՄԱԿ-ը և նրա գործընկերները չորեքշաբթի նախազգուշացրել են, որ հարավային Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ հաջորդ՝ հոկտեմբերից փետրվար տևող չոր սեզոնի ընթացքում հնարավոր է հայտնվեն սովի ճիրաններում:
ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակից (OCHA) ահազանգում են, որ տարածաշրջանը Էլ Նինյոյի պատճառով բախվում է տեղումների խիստ դեֆիցիտի հետ, երբ վերջին 100 տարվա ընթացքում փետրվարը դարձավ ամենաչոր ամիսը ՝ սպասվող տեղումների ընդամենը 20 տոկոսի պաչագայում:
Տարածաշրջանը պարենային անապահովության և մարդասիրական կարիքների բարձր մակարդակ է զգացել անգամ երաշտից առաջ, ինչը պայմանավորված է սոցիալ-տնտեսական մարտահրավերներով, պարենամթերքի բարձր գներով և կլիմայական ճգնաժամի վատթարացող ազդեցություններով:
Գրասենյակում հայտարարել են, որ բերքահավաքի անմիջական ձախողմամբ լայնածավալ հումանիտար ճգնաժամը կանխելու հնարավորությունների պատուհանը արագորեն փակվում է:
ՀԿ-ները, տարածաշրջանային և ազգային իշխանությունները և հումանիտար և զարգացման գործընկերները Հարավային Աֆրիկայի Զարգացման Համայնքի վերջին գագաթնաժողովից հետո հանդես են եկել 5,5 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին համատեղ կոչով։





























