Ռուսաստանի Դաշնությունը բռնազվթել է Վրաստանի տարածքների 20%-ը, սա փաստ է, տվյալ պարագայում շահարկումներ չկան։ Դրա մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ Online Georgia-ի՝ լրագրողների այն հարցին, թե ինչու նրա զեկույցում չի նշվում, որ Ռուսաստանը զավթիչ է և չի հիշատակվում Օկտոզորիա-Տատունաշվիլի ցանկը, վարչապետը պատասխանել է, որ զեկույցում քննարկվել են բոլոր թեմաները։
ՙԱյն ժամանակ, երբ երկրի տարածքի 20 տոկոսը բռնազավթված է, և ինչ-որ մեկը դրսից՝ արևմուտքից, փորձում է շանտաժի ենթարկել մեզ, շանտաժի ենթարկել մեր բնակչությանը, մեր երկրին, սա, մեղմ ասած, ուղղակի անհասկանալի է։
Մեր ժողովուրդը, մեր երկիրն արժանի են առողջ վերաբերմունքի»,- շեշտել է Վրաստանի վարչապետը։





























