Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան հեծանիվ է վարեկ մի խումբ քաղաքացիների հետ։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով լուսանկար։

«Ժամը 06.00-ից 06.40 մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանի փողոցներով՝ կայացավ։ Հեծանիվն ազատություն է, հեծանիվը թիմայնություն է, հեծանիվը թռիչք է։ Կեցցե հեծանիվը»,- լուսանկարին կից գրել է նա։ 

Վարչապետին է միացել նաև ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով ևս լուսանկար է հրապարակել հեծանվային զբոսանքից՝ կից գրելով․  «Քանի դեռ քաղաքը քնած էր»։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տարածել, որտեղ ինքը Երեւանի փողոցներում վեծանիվ է վարում եւ գրառում  արել:

«Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ:

Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը:

Եթե ուզում եք միանալ [email protected] էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»:

4.jpg (311 KB)