ԱՄՆ-ից հետո Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ձեռնարկելու մասին հայտարարել է նաեւ Կանադան: Ըստ Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդի` պատժամիջոցները Իրանի իշխանությունների հետ ֆինանսական գործարքների մեջ մտնելու լիակատար արգելք են նախատեսում:

Ընդլայնվել է նաեւ Իրան մատակարարելն արգելված ապրանքների ցանկը, նոր անուններով կհամալրվի այն անձանց ցանկը, ում մուտքը Կանադա արգելվում է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Բերդի` ԱԷՄԳ-ի նոր զեկույցն ապացուցում է, որ «Թեհրանի վարչակարգը առավել լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհի եւ անվտանգության համար»:

ԱԳՆ-ում բացատրել են, որ նոր պատժամիջոցները մինչեւ նոյեմբերի 20-ը կնքված նավթային ու գազային ծառայությունների եւ ապրանքների մատակարարման մասին պայմանագրերին չեն վերաբերում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը Իրանի նավթաքիմիական հատվածի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին էր հայտարարել: