Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 21-ին, Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար Ռեյ Հարությունյանի հետ եւ քննարկել Արցախում տպարանային գործի զարգացմանը եւ այս ոլորտում Քալիֆորնիայի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: