Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը կործանվել է  Հյուսիսային Օսիայի լեռներում՝ պլանային ուսումնամարզական թռիչք կատարելիս, անձնակազմը զոհվել է։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայում, լեռնային տեղանքում, պլանային ուսումնամարզական թռիչք կատարելիս կործանվել է Ռուսաստանի ՕՏՈւ  Սու-34 ինքնաթիռը։ Ինքնաթիռն ընկել է ամայի տեղանքում։ Հողի վրա ավերածություններ չկան։ Անձնակազմը զոհվել է»,- տեղեկացրել են գերատեսչությունում։

«Ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Ինքնաթիռի անկման վայր է ժամանել ՕՏՈւ հանձնաժողովը»,- նշել են այնտեղ։