Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հուլիսին Աստանայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Կխնդրեի փոխանցել իմ բարեմաղթանքները նախագահ Էրդողանին։ Հուսով եմ, որ մոտ ապագայում՝ հուլիսին, ըստ իս, հուլիսի 3-ին կամ 4-ին նա պետք է լինի Աստանայում, որքան գիտեմ՝ միջազգային միջոցառման շրջանակում, և մենք հնարավորություն կունենանք հանդիպելու. նրա հետ եւ քննարկելու բոլոր ընթացիկ հարցերը»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է Պուտինը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։