Երեւանի բնակիչները շարունակում են ոռոգման ջրանցքներն օգտագործել որպես աղբանոց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սեւան - Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:

Այս ընկերությունը պատասախանատու է Ստորին Հրազդանի եւ Արտաշատի ջրանցքների համար: Յուրաքանչյուր ջրանցքն ունի ավելի քան 50 կմ երկարություն, 12 կմ-ն անցնում է Երեւանում սահմաններում:

Սամվել Հովհաննիսյանի խոսքով մաքրման աշխատանքներն իրականացվում են գարնանն ու ամռանը: Գարնանային աշխատանքներն անցկացվում են մարտ-ապրիլին: «Երեւանի տարածքում ամենամեծ խնդիրը աղբն է: Երբեմն, նույնիսկ, կահույք են նետում ջրանցքը: Ամռանը մեծ բարդություն է ստեղծում տարածվող խոտը, որը կարող է, նույնիսկ, նվազեցնել ջրանցքի թողունակությունը», - նշեց Հովհաննիսյանը:

Երեւանում ջրանցքի խորությունը հասնում է մինչեւ 3,2 մետրի: Միջին խորությունը 2,5 մետր է:

Մայրաքաղաքի բնակիչների համար իրական վտանգ է այդ խորության ջրանցքը: Դրա վկայությունը երեկվա ողբերգական դեպքն է: Սակայն, Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ ջրանցքի երկայնքով անվտանգության պատնեշի կառուցումը հսկայական ծախս կպահանջի:

«Ավելի քան 50 կմ է յուրաքանչյուր ջրանցքի երկարությունը, իսկ պատնեշը երկու կողմից պետք է լինի: Ընդ որում, անցյալում պատնեշն էր տեղադրվել են, սակայն բնակչությունն այն գողացել է եւ հանձնել որպես մետաղի ջարդոն», - նկատեց Սամվել Հովհաննիսյանը` ավելացնելով, որ անվտանգության միջոցներ անհրաժեշտ են:

Նա կիրառելի չհամարեց նաեւ ոռոգիչ ջրանցքները ծածկելու տարբերակը, քանի որ ծագում են մաքրման խնդիրներ: