Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հարավում գտնվող ճանապարհին։
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ որոշակի ժամերի ընթացքում կդադարեցնի մարտերը Գազայի հարավում գտնվող ճանապարհի երկայնքով, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի պաշարված անկլավ:
X-ի միկրոբլոգում իր գրառման մեջ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ դադարը կսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, կտևի մինչև 19:00-ը և կկրկնվի ամեն օր մինչև հետագա ծանուցումը:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը հարավային Ռաֆահ քաղաքում ՀԱՄԱՍ-ի դարանակալման արդյունքում ութ իսրայելցի զինվոր էր սպանվել:





























