Կարպով-Կասպարով մրցամարտը, որ պետք է տեղի ունենար այս տարվա դեկտեմբերին Փարիզում, տեղափոխվել է 2010 թվական: Մրցամարտը տեղի կունենա Ֆրանսիայում, սակայն առայժմ հայտնի չէ՝ երբ եւ որ քաղաքում:

Հիշեցնենք, որ աշխարհի երկու` 12-րդ եւ 13-րդ չեմպիոնների միջեւ մրցամարտը սկզբուն նախատեսված էր Իսպանիայի Վալենսիա քաղաքում սեպտեմբերի 21-ին, սակայն հետաձգվել էր դեկտեմբեր, հիմա էլ տեղափոխվում է 2010 թվական: Նրանք պետք է խաղան 12 պարտիա, որոնցից 4-ը` արագ շախմատ, 8-ը` բլից: 58-ամյա Կարպովի եւ 46-ամյա Կասպարովի համար այս մրցավեճը պատմական է լինելու, 25 տարի առաջ` 1984 թվականի սեպտեմբերին, երկու շախմատիստների միջեւ կայացավ առաջին մենամարտը աշխարհի շախմատային թագի համար, որը տեւեց չորս ամիս եւ որում այդպես էլ հաղթող չհռչակվեց: Մինչեւ 1990 թվականը երկու գրոսմայստերների միջեւ եւս չորս մրցավեճ է կայացել, որոնցից երեքում հաղթել է Կասպարովը, մեկը ավարտվել է ոչ-ոքի:

Կասպարով-Կարպով վերջին մրցավեճը կայացել է 1990 թվականին Նյու Յորքում: