ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am տեղեկացել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում, Հորադիզ-Ֆիզուլի ճանապարհի հատվածում տեղի է ունենալու ԵԱՀԿ հերթական մոնիտորինգը: