Համաշխարհային շուկայում նավթի գները շարունակում են զգալի աճ գրանցել:
Այսպես, Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2,50 տոկոսով եւ կազմել 77,77 դոլար մեկ բարելի համար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 2,58 տոկոսով եւ կազմել 79,43 դոլար մեկ բարելի համար:
Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է:



























