1960-ականների ֆրանսիացի կինոաստղ Անուկ Էմեն, ով նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» և 8 ½ և Կլոդ Լելուշի «Տղամարդն ու կինը» ֆիլմերում, մահացել է 92 տարեկան հասակում։

Դերասանուհի Մանուելա Պապատակիսի դստեր խոսքով՝ համաշխարհային կինոյի լեգենդը մահացել է Փարիզի իր տանը։

1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ, գրում է France 24-ը։

Ֆելլինին հատկապես հարգում էր նրան՝ ասելով, որ նրա «դեմքն ունի նույն ինտրիգային զգայականությունը, ինչ Գրետա Գարբոյի, Մառլեն Դիտրիխի կամ Սինդի Քրոուֆորդի, այդ մեծ առեղծվածային թագուհիների, կանացիության այդ քրմուհիների դեմքը»։

«Անուկ Էմեն ներկայացնում է մի կնոջ, որը հուզում է քեզ մինչև մահ»,- ասել է իտալացի մեծ ռեժիսորը: