Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է 46-րդ տեղը` 612 միավոր:

Առաջին տասնյակում են Իսպանիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ուրուգվայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Խորվաթիայի, Իտալիայի (աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մրցակից) եւ Արգենտինայի հավաքականները:

2014թ. աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Դանիան 11-րդն է, Չեխիան` 33-ը, Բուլղարիան` 85-ը, Մալթան` 155-ը: