Արգենտինական Կորդոբա քաղաքում օրերս տեղի ունեցավ տոնախմբություն Հայաստանի առաջին հանրապետության անկախության 91-րդ տարելիցի առթիվ, որն, ինչպես հայտնի է հայտարարվեց 1918թ մայիսի 28-ին։ Միջոցառումը կազմակերպել էր «Comité Antranik» հայկական կազմակերպությունը։

Միջոցառման մասնակցել է շուրջ 250 մարդ։ Բացման խոսքով հանդես է եկել Բեատրիս Ասլանյանը։

Բանախոսը հատուկ շեշտել է 1918թ-ի հերոսների կարևորությունը։ Միաժամանակ, նա հայտնել է իր մտահոգությունը Հայաստանի այժմյան խնդիրների ու դժվարությունների մասին, որոնք կարող են ավելի խորանալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում հայրենի կռավարության անմիտ քայլերից։

Արգենտինայում Հայաստանի Ազգային հիմնադրամի ներկայացուցիչները անկեղծորեն ցանկացել են, որ իրենց հայրենիքում բոլոր ընդդիմադիր կողմերը գան համաձայնության։

Միջոցառման ավարտին հանդես են եկել մշակույթի գործիչները։ Մեներգիչ Ռուբեն Գևորգյանը՝ Էդուարդո Սարյանի և Նիկոլաս Աժակյանի նվագակցությամբ, երգել է հայրենասիրական ու հեղափոխական երգեր։

Համերգի մասնակից, դուդուկահար Րաֆֆի Ավագյանի թողարկած նոր ձայնասկավառակի ողջ հասույթը կտրամադրվի արցախյան զոհված ազատամարտիկների հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցմանը։