Մի շարք գիտնականներ փորձում են համոզել օրենսդիրներին, որ մանկապղծությունը դա հոգեկան խանգարում չէ, այլ սեքսուալ կողմնորոշման հատուկ տեսակ, որը հավասար է միասեռականությանը: Ավելին, մանկապիղծներին «բուժել» քիմիական ամլացման միջոցով կամ ենթարկել բանտարկության, պարզապես վայրենություն է:
Համենայնդեպս, նման կարծիք ունեն Մոնրեալի համալսարանի հոգեբան Խուրբերտ վան Գիդժսեգհը եւ դոկտոր Վերնոն Քուինսը, ովքեր օրերս հանդես են եկել Կանադայի խորհրդարանում մանկապղծության մասին օրենքի քննարկման ժանանակ:
«Դեռ վերջերս միասեռականությունը հիվանդություն էր համարվում, իսկ այսօր նա, ով գեյին հիվանդ կանվանի, ինքը կդիտվի որպես խանգարված: Նույնն էլ մանկապղծության հարցում: «Բուժել» մանկապղծությունը նույնն է, որ բուժել գեյին միասեռականությունից. ձեզ մոտ պարզապես ոչինչ չի ստացվի: Մենք պետք է ըմբռնումով մոտենանք մանկապղծությանը եւ սովորեցնենք նրանց զսպել իրենց սեռական ցանկությունները: Նրանց պետք չէ ընդունել որպես հանցագործ: Նրանք մարդիկ են, ովքեր ունեն օգնության կարիք»,-հայտարարել է պրոֆեսոր վան Գիդժսեգհը, հաղորդում է Christian Telegraph-ը:
Նկատենք, սակայն, որ միասեռականների պարագայում գործ ունենք չափահաս մարդկանց կամավոր կապի հետ, այնինչ մանկապղծության պարագայում խոսքը երեխաների մասին է:


























