NEWS.am-ին տված հարցազրույցում «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը պատմում է, թե ինչ ճանապարհներով (և ինչ ծովերով) է բեռը հասնում Հայաստանից մինչև հարևան Թուրքիա:

Այս տարվա հուլիսին Հայաստանը ստացավ Թուրքիայի մուտքի 200 թույլտվություն` TIR համակարգին համապատասխանող բեռնատարների համար: Դուք արդեն հասցրե՞լ եք դրանցից օգտվել:

Երկու բլանկ արդեն օգտագործված է, մնացած 198-ը կարելի է դնել սեղանի դարակը և մոռանալ դրանց գոյության մասին:

Իսկ ինչպե՞ս պետք է տեղափոխել ապրանքը դեպի Թուրքիա առանց բլանկերի:

Պատմեմ, թե ինչպես էինք տարել բլանկերով: Բեռնեցինք երկու մեքենա, ուղարկեցիք Վրաստանի սահման: Բոլոր փաստաթղթերը` բեռների ապահովագրությունը, վարորդների արտոնագրերը, պատրաստել էինք: Բարեհաջող հատել էիննք սահմանը, անցել Վրաստանով, հասել ընդհուպ մինչև Սարպիի անցակետը: Հասնում ենք թուրքական մաքսակետին, այնտեղ մեր փաստաթղթերը նայում են և մեզ ուղարկում են հետ:

Փորձե՞լ եք դիմել Ժնև, TIR-ի գրասենյակ?

Ժամանակի կորուստ: Համեմատեք մեր շրջանառությունը: Հայաստանում  կա 500 – 600 բեռնափոխադրող ավտոմեքենա: Դրանցից TIR-ի գրանցմամբ` 350-400: Թուրքիայում կան փոխադրողներ, որոնցից ամեն մեկի մոտ ավելի շատ մեքենա կա: TIR-ը քաղաքական հարցերի պատճառով երբեք այդպիսի խոշոր ապրանքաշրջանառություն չի խափանի: Սրանից բացի, բեռնատարների մուտքի պաշտոնական արգելք էլ չկա որպես այդպիսին:

Սակայն Հայաստանից Թուրքիա արտահանում, թեպետև փոքր, բայց կա՞:

Եթե ուզում եք, կարող եք տանել: Բայց այդ դեպքում ստիպված կլինեք դուրս գրել երկու ապրանքագիր. նախ` երրորդ երկրի, ապա` Թսւրքիայի ուղղությամբ: Նույն կերպ էլ Թուրքիայում հնարավոր չէ բեռնագիր ձևակերպել անմիջապես Հայաստանի ուղղությամբ: Ոչ մի թուրքական մաքսային աշխատակից այդպիսին չի ընդունի: Դա բոլորը գիտեն: Դրանից բացի, ուղեկցող փաստաթղթերի մեջ մտնում է ապրանքի ծագման սերտիֆիկատ: Նույնիսկ եթե Վրաստանն ընդունում է կեղծ ապրանքագրեր, նա մեզ համար կեղծ սերտիֆիկատ դուրս չի գրի:

Այդ դեպքում ինչպե՞ս է թորքական ապրանքը մտնում Հայաստան: Մեզ մոտ թուրքական ծագման ապրանք ձևակերպելը հնարավոր է, և դրանք մաքսազերծվում են ազատ:  

Ուրեմն, հայաստանյան բեռնափոխադրողները չե՞ն կարող ապրանքը հասցնել Թուրքիա` առանց ֆորմալ խախտման:

Կա մի տարբերակ, որով կարելի է տեղափոխել բեռները բոլոր պահանջների լիակատար համապատասխանությամբ: Եթե ձևակերպվում է շրջանառու կոնոսամենտ  ծովային փոխադրումների համար, որի ժամանակ բեռի նկատմամբ իրավոնքը կարող է բացառապես իրավական հիմքերով փոխանցվել երրորդ անձին: Հետևաբար, եթե մենք ապրանք ենք փոխադրում դեպի Թուրքիա Վրաստանի ճանապարհով, ապա որպես ստացող կարող է հանդես գալ մեր գործընկեր Apaven Georgia-ն, որը կարող է բեռը տնօրինել իր հայեցողությամբ: Ոչ մի մաքսային ծառայություն չի կարող այդ կապակցությամբ որևէ պահանջ ներկայացնել:

Սակայն որպես վերջնակետ բեռնագրի մեջ այսպես թե այնպես նշվում է Վրաստա՞նը:

Որպես վերջնակետ հնարավոր է նշել ցանկացած վայր, իսկ ճանապարհին տնօրինել բեռն ըստ հայեցողության: Այդ պատճառով ճանապարհին բեռը կարող է մի քանի անգամ վերավաճառվել: Օրինակ, Չինաստանից Հայաստան եկող ապրանքը կարող է մի քանի սեփականատեր փոխել:

2009 թ. գարնանը, երբ սահմանի բացման մասին խոսակցությունները նոր ընթացք ստացան, բեռնափոխադրողները, այդ թվում Դուք, խոսում էիք թուրքական նավահանգիստների` Հայաստանի համար առավելությունների մասին:

Խոսքն ընտրության հնարավորության մասին է: Եթե Փոթիի և Բաթումիի նավահանգիստների օպերատորները գիտեն, որ հաճախորդը նրանց փոխարեն կարող է ընտրել Սամսուն կամ Տրաբզոն, մեր դիրքը բանակցությունների ժամանակ շատ ավելի կամրանա: Դրաինց զատ, կդյուրացվեն նաև միջերկրական ուղղությամբ փոխադրումները. ապրանքն այլևս չի շրջանցելու ծովով ողջ Թուրքիան, որպեսզի հասնի վրացական նավահանգիստներ, այլ կբեռնաթափվի արդեն թուրքական Մերսինում:  

Շնորհակալություն

Զրուցեց Արամ Գարեգինյանը