«Հայկական քաղաքական դաշտում հերթական անգամ ականատես ենք լինում մի երեւույթի, երբ մինչեւ կոկորդը կրիմինալի մեջ թաթախված իշխող վարչախումբը իր հերթական հանցագործության կատարող է ընտրում ՀՀ իրավապահ համակարգի վերոնշյալ կառույցը»,- ասված է «Նոր ժամանակներ» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը՝ արձանագրելով, որ ոստիկանությունն ապօրինաբար հրաժարվում է Նիկոլ Փաշինյանին տրամադրել տեղեկանք` վերջին հինգ տարին Հայաստանում մշտապես բնակվելու մասին, նշում է.

«1. Իշխող վարչախումբը ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունն իր համապատասխան ստորաբաժանումների հետ միասին դարձրել է ձեռքի գործիք եւ պարբերաբար քաղաքական հաշվեհարդար է տեսնում իշխանության համար անցանկալի քաղաքական գործիչների հետ՝ զրկելով նրանց ընտրվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր կամ ՀՀ նախագահ:

2. Իրավապահ համակարգի այդ կառույցի հակաօրինական գործունեության հետեւանքով փաստորեն լուրջ հարված է հասցվում մեր պետական անվտանգությանը, հատկապես, երբ նրա կողմից տրամադրվող փաստաթղթերը կարող են առաջացնել լուրջ խնդիրներ այլ երկրների հետ»: