Իսպանական Սեուտայում գտնվող միգրանտների ճամբարի շուրջ իրավիճակը կտրուկ լարվել է։ Բենիտես լողափում գտնվող ցուցարաներն այրել են այնտեղ գտնվող մարոկկացիների իրերն ու գույքը։ Ոստիկանությունը պատնեշ է կանգնել ցուցարարների և ճամբարի միջև, հայտնում է Bild-ը։

Բողոքի ակցիաների մասնակիցների թվում կարող են նաև ֆուտբոլային խուլիգաններ լինել։ Եվրոպական մի շարք ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչներ պնդում են, որ իրենց անդամները Սեուտա են հասել Իսպանիայի մայրցամաքային տարածքից։

Նախօրեին տեղացիներից տասնյակ մարդիկ փորձել են փակել միգրանտներին ուտելիք և ջուր հասցնող Կարմիր խաչի մեքենաների ճանապարհը։

Ոստիկանությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է կանխել հնարավոր բախումները։ Չորեքշաբթի երեկոյան իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների և միգրանտների դեմ։ Տեսանյութերում երևում է նաև ցուցարարների դեմ ռետինե փամփուշտների հնարավոր կիրառումը։

Բռնությունների են դիմել նաև հենց միգրանտները։ Հինգշաբթի օրը նրանք քարեր և այլ առարկաներ են նետել իսպանական ռազմական մեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ զինծառայող թեթև վիրավորում է ստացվել։ Դրանից հետո Մարոկկոյի 12 քաղաքացի է ձերբակալվել։

Ներկայիս ճգնաժամի պատճառը հուլիսի վերջին միգրանտների զանգվածային ներհոսքն է եղել։ Այն ժամանակ Մարոկկոյից մինչև 80 հազար մարդ է փորձել անցնել Սեուտա․ շատերը սահմանն անցել են ծովով։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 96 մարդ։ Չնայած միգրանտների մեծ մասը հետագայում վերադարձել է Մարոկկո, մի քանի հազարը մինչ օրս շարունակում են մնալ Սեուտայում։