Մոսկվայում ընթացող աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարում այսօր՝ նոյեմբերի 10-ին կայանալիք 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպելու է ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչին:

Մյուս պարտիաներում իրար հետ են հանդիպելու Բորիս Գելֆանդն ու Վլադիմիր Կրամնիկը, Վասիլի Իվանչուկն ու Մագնուս Կառլսենը, Վիշվանաթան Անանդն ու Պետեր Լեկոն, Պյոտր Սվիդլերն ու Ռուսլան Պոնոմարյովը:

Հիշեցնենք, որ երեկ մրցաշարում հանգստյան օր էր:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, իսկ Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը 2,5-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: