Թերթը գրում է, որ Սիսիանի քաղաքապետարանի գործունեությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
«Մեր տեղեկություններով՝ այստեղ կատարված ստուգումների արդյունքում բացահայտվել են լուրջ չարաշահումներ, մասնավորապես նշվում է այն մասին, որ քաղաքի բարեկարգման անվան տակ համայնքային ծառայողները զբաղված են իրենց սեփական բարեկեցության ապահովմամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքի համար նախատեսված ասֆալտապատումը կատարվել է քաղաքապետարանի աշխատակիցների տներին հարակից տարածքներում:
Ի դեպ, Սիսիանի քաղաքապետը ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանն է: Ուշագրավն այն է, որ հանրապետության մասշտաբով կուսակցությունը «բարեգործություններ» է անում, իսկ նույն կուսակցության մարզային կառույցի ղեկավարը պետական միջոցների հաշվին է սեփական եւ մտերիմների բարօրությունն ապահովում, այն էլ նախընտրական այս վճռորոշ շրջանում»:


























