Բրանդենբուրգի By հեռուստաընկերությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնել է, որ Բեռլինի մերձակայքի Գրյունհայդե քաղաքի՝ ամերիկյան էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla գործարանի մոտակա անտառում Երկրորդ համաշխարհային պատերազմի 250 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Tesla գործարանի  մոտ հայտնաբերված ռումբը վերահսկելի կերպով այս շաբաթավերջին կպայթեցվի։

Փետրվարի վերջից կլիմայական ակտիվիստները վրանային ճամբար են հիմնել անտառում՝ բողոքելով տարածքում գործարանի ընդլայնման դեմ: