Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով երկու նախկին պաշտպանության նախարարներ հեռացվել են իշխող Կոմունիստական կուսակցությունից, ինչը սպառնում է ցմահ ազատազրկմամբ, գրում է South China Morning Post-ը։
Պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ գերատեսչության նախկին ղեկավար Լի Շանգֆուն խախտելով զինվորական և կուսակցական կարգապահությունը՝ չարաշահել է իր լիազորությունները՝ հարստանալու նպատակով նպաստների դիմաց կաշառք է ստացել: Լիի նկատմամբ կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքով հետաքննություն է անցկացվում։ Լի Շանգֆուն պաշտոնանկ է արվել 2023 թվականի հոկտեմբերին՝ հանրության տեսադաշտից գրեթե երկու ամիս անհետանալուց հետո։
Լիի նախորդը՝ Վեյ Ֆենհեն, ևս մեղադրվել է նմանատիպ հոդվածներով։
Սեպտեմբերին Վեյը հետաքննվել է «Քաղաքական և կազմակերպչական կարգապահությունը լրջորեն խախտելու» գործի շրջանակում։ Նա օգնելով ուրիշներին կադրերի ընտրության հարցում ոչ պատշաճ օգուտներ ստանալ: Բացահայտվել է նաև, որ Վեյ Ֆենհեն իր ծառայությունների դիմաց ահռելի գումար ու թանկարժեք իրեր է ստացել, ինչը համարվում է կասկածելի հանցագործություն։





























