Անգլիայում հազարավոր բժիշկներ ծառայությունները Բրիտանիայի համընդհանուր ընտրություններից մի քանի օր առաջ կառավարության հետ երկարաժամկետ վեճի շրջանակում հայտարարել են իրենց 11-րդ գործադուլի մասին՝ աշխատավարձի և աշխատանքային պայմանների առնչությամբ՝ խաթարելով հիվանդանոցային, հայտնել է AP-ն:

Իրենց մասնագիտական գործունեությունը նոր սկսած կրտսեր բժիշկների հնգօրյա գործադուլն ուշադրություն է հրավիրում քրոնիկ թերֆինանսավորվող Ազգային Առողջապահության ծառայության և Մեծ Բրիտանիայի պետական ​​առողջապահական համակարգի խնդիրների վրա, իսկ այդ թեման խորապես մտահոգում է քվեարկությանը մասնակցող ընտրողներին, որոնց քվեն կկարևորվի հուլիսի 4-ի ընտրություններին։

Կրտսեր բժիշկները, որոնք կազմում են ամբողջ բժշկական անձնակազմի մոտ կեսը և ըստ էության,  հիվանդանոցային և կլինիկական ծառայությունների ողնաշարն են, 2022 թվականի վերջից ի վեր աշխատավարձի համար վեճի մեջ են կառավարության հետ:

Հունվարին նրանք հայտարարել են ՝ Ազգային Առողջապահության ծառայության պատմության մեջ ամենաերկար՝ վեցօրյա գործադուլը, և հիվանդանոցները ստիպված են եղել չեղարկել տասնյակ հազարավոր նշանակված ընդունելություններ և վիրահատություններ:

Վերջին գործադուլը սկսվել է հինգշաբթի և կավարտվի երեքշաբթի: Բրիտանական բժշկական ասոցիացիան՝ բժիշկների արհմիությունը, հայտարարել է, որ վերջին 15 տարիների ընթացքում իրենց աշխատավարձը նվազել է մեկ քառորդով և պահանջել է այն  բարձրացնել 35%-ով:

Արհմիությունը պնդում է, որ նոր որակավորում ունեցող բժիշկները ժամում վաստակում են մոտ 15 ֆունտ (19 դոլար), այն դեպքում, երբ Միացյալ Թագավորությունում նվազագույն աշխատավարձը ժամում 10 ֆունտից փոքր-ինչ ավելի է, իսկ առաջին տարուց հետո աշխատավարձերն արագ աճում են: