Ֆրանսիայում սաստկանում է ռասիզմն ու անհանդուրժողականությունը, ինչը սնուցվում է Գազայի պատերազմով և հանրային բանավեճերում արծարծվող ծայրահեղ աջ գաղափարներով, ասված է Ֆրանսիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի (CNCDH) տարեկան զեկույցում:

«2023 թվականը նշանավորվել է Ուրիշների կարծիքի կամ գործողությունների մերժման կտրուկ աճով», - ասված է CNCDH-ի զեկույցում:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պարբերաբար հրահրում է (հակահրեական) գործողություններ, որոնք իրենց գագաթնակետին են հասնում՝ պաղեստինյան տարածքներում իսրայելական բանակի կողմից իրականացվող գործողությունների առնչությամբ։

Ընդսմին այս մակարդակն աննախադեպ է։ 2023 թվականի փետրվարին կառավարության առաջարկած Ներգաղթի մասին օրինագիծը, որը պարունակում էր թե՛ (Ազգային միաբանություն կուսակցության) «ազգային նախապատվության» արձագանքները, և թե՛ դրա շուրջ ծավալվող բանավեճը, խորացրեցին այդ այլատյացության միտումները»:

Հակահրեական ​​և հակամահմեդական գործողությունների մասին հաղորդումներն աճել են համապատասխանաբար 284%-ով և 29%-ով, իսկ մյուս տեսակի ռասիստական ​​գործողություններն աճել են 21%-ով։

Բնակչության շրջանում հարցվածների 51%-ն այլևս Ֆրանսիայում իրեն չի զգում ինչպես իր տանը՝ 2022 թվականին Ֆրանսիայի քաղաքացիների 43%-ի համեմատ, ինչը զեկույցի հեղինակները վերագրել են ներգաղթի դեմ անհանդուրժողականությանը: Մարին Լը Պենի «Ազգային միաբանություն» կուսակցության կողմնակիցների շրջանում այս կարծիքը հասնում է 91%-ի։

Հարցված ֆրանսիացիների 43%-ը կարծում է, որ անապահովության զգացումը հիմնականում ներգաղթով է պայմանավորված։

 69%-ը չի պաշտպանում «ազգային նախապատվության» գաղափարը, ըստ որի,ի տարբերություն օտարերկրացիների, աշխատանքի, նպաստների և բնակարանների ապահովման առումով ֆրանսիացիներին պետք է նախապատվություն տրվի։