NEWS.am-ը ներկայացնում է «The Armenian Reporter»-ում հրապարակված Անուշ Տեր-Թաուլյանի հոդվածից մի հատված.

««Գրավիր Ուոլլ սթրիթը» ակցիայի ժամանակ կրում էի իմ կողմից պատրաստված շապիկ, որի վրա գրված էր, թե Արեւելյան Թուրքիան գրավված Արեւմտյան Հայաստանն է: Մի տղամարդ մոտեցավ ինձ եւ հարցրեց. «Ձեր շապիկը կապ ո՞ւնի Գոհաբանության օրվա հետ»:

Այդ իսկ պատճառով որոշեցի գիշերել վրաններից մեկում եւ ստեղծել հայկական տեղեկատվական սեղան: Ես պաստառներ եւ թերթիկներ էի պատրաստել այն մասին, որ ԱՄՆ ռազմական մեքենայի կորպորացիաները, ինչպիսիք են «Goodrich»-ը, «Chevron»-ը, «Raytheon»-ը, «Exxon»-ը, «United Technologies»-ն ու «Northrop Grumman»-ը ավելի քան 7  մլրդ դոլարի զենք են վաճառում Թուրքիայում, ինչպես նաեւ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ԱՄՆ կոնգրեսականների լոբբինգի վրա այն բանի համար, որպեսզի վերջիններս չճանաչեն Հայոց ցեղասպանության  բանաձեւը:

Ուոլլ սթրիթի գրավման ակցիան  հրաշալի հնարավորություն  էր PR-ի համար: Հայկական սեղանն ու պաստառները  լուսնակարեցին հարյուրավոր մարդիկ եւ  դրանք տեղադրվեցին Facebook-ում եւ Twetter-ում: Ես հարցազրույցներ տվեցի տարբեր հեռուստաալիքների եւ ռադիոների, ինչպես նաեւ խոսեցի բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ցանկանում էին ավելի շատ բան իմանալ Հայոց ցեղասպանության մասին»: