Անթալիայի օդանավակայանից միջազգային չվերթերը մեկնում են ուշացումներով՝ օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով։ Ըստ Интерфакс-ի՝ գործադուլի պատճառով նահանգի զբոսաշրջության ոլորտում ճգնաժամի ռիսկեր են առաջացել։

Դիսպետչերներն աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։ Նրանք դանդաղեցրել են գործունեությունը` պատճառ դառնալով չվերթերի հետաձգման և չեղարկման։ Դա հանգեցրել է նաև զբոսաշրջիկների դժգոհության և զգալի ֆինանսական կորուստների:

Օդանավակայանի թողունակության կրճատումը մեծացնում է ավիացիոն վառելիքի ծախսերը: Փորձագետների կարծիքով՝ ավիադիսպետչերների պահանջները օրինակարգ են, և այդ պահանջները բավարարելու համար պետք է ուղիներ գտնել։