ԱՄՆ նախագահի անցած ընտրությունների հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ հավատում է Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հարցազրույց տվող ԱՄՆ նախագահական ընտրություններում Օբամային պարտված՝ հանրապետական Ջոն ՄըքՔեյնը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության պնդումները հիմնված են փաստերով։ «Ես հավատում եմ, որ հայերի դեմ ցեղասպանություն է կատարվել եւ կարծում եմ, որ դրա հետ կապված բավականին շատ փաստեր կան։ Նախկինում տեղի ունեցած իրադարձությունները հայ եւ թուրք ժողովուրդները եւ պետությունները չեն կարող մոռանալ եւ դրա պատճառով մտածում են հարաբերությունները բազմակողմանի զարգացնել։ Առաջին անգամ կողմերը առաջընթացի քայլեր են կատարում, ինչը ողջունելի է»,-ասել հանրապետական սենատորը։




























