Ձյան տեղումների հետեւանքով, նոյեմբերի 25-ի ժամը 08:30-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ - Ճամբարակ, Դիլիջան - Երեւան, Կիրանց - Ոսկեպար ավտոճանապարհները:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում, դժվարանցանելի են նաեւ Սյունիքի մարզի Սիսիան - Գորիս եւ Մեղրի - Կապան ավտոճանապարհները: