Թերթը  գրում է, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռանալուց հետո Սամվել Նիկոյանին, կարելի է ասել՝ անկոպեկ է թողել:

«Ինչպես հայտնի է, նա իր հրաժարականի առիթով մեկ աշխատավարձի չափով «պրեմիա» է տվել Աժ աշխատակազմին, բացի դա էլ փակել է Աժ դահլիճի վերանորոգման ժամանակվանից մնացած պարտքը ճարտարապետներին: Դրանով պարոն Աբրահամյանն օգտագործել է Աժ ողջ հավելյալ բյուջեն, ու հիմա, մեր տեղեկություններով, Աժ գանձանակը դատարկ է:

Անգամ Նոր տարվա բանկետի համար գումար չկա: Այնպես որ հնարավոր է՝ Աժ- ն տարեվերջյան բանկետ չանի: Նոր տարվա առիթով Աժ-ում ոչ գործարար պատգամավորները եւս սովորաբար «պրեմիա» են ստացել: Դրա համար, փաստորեն, եւսս գումար չկա»,- գրում է «Հրապարակ»-ը: