Թերթը գրում է, որ երեկ լուր ստացվեց, թե նախորդ օրը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջին դեմքերի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ առաջիկա ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին։ «ԲՀԿ-ից երեկ այս կապակցությամբ որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ ԲՀԿ-ականները հրաժարվել են հերքող կամ հաստատող որեւէ մեկնաբանություն անել։ ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ մեր թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Չեմ բացառում։ Ձեր տեղեկությունը կարող է լինել եւ հավաստի, բայց նման հարց ՀՀԿ խորհրդում դեռեւս չի քննարկվել»: Սահակյանը ասել է նաեւ, որ ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների միասնական ցուցակով մասնակցելը չի բացառում այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չի կայացվել, որ կոալիցիա կազմող քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Տեղադրություն


























