Թերթը գրում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ԲՀԿ պայքարն առայժմ լռելյայն այլ երանգներ է ստանում: «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունն «արշավ» է սկսել ԲՀԿ-ական հեղինակությունների դեմ: Հայաստանի բոլոր քիչ թե շատ հայտնի բնակավայրերում «ձայներ բերող» ԲՀԿ ներկայացուցիչներին փորձում են «կաշառել» ու ներգրավել ՀՀԿ շարքերը: Իսկ բոլոր նրանք, ովքեր հրաժարվում են դավաճանել ու հավատարիմ են մնում սեփական կուսակցությանը, նրանց մտերմորեն ակնարկում են՝ առաջիկայում տարբեր բնույթի խնդիրներ ունենալու մասին»,- գրում է «Երկիր»-ը: