Թերթը գրում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Facebook-ի իր էջում շարունակում է Երեւանի քաղաքապետ մնալ: «Նրա էջում գրված է, որ նա քաղաքապետ է աշխատում մինչ օրս: Բացի այդ, նրա էջում քաղաքապետի գործունեությունը լուսաբանող նկարներ ու նյութեր են, ինչպես նաև «քոմենթներ»` ուղղված քաղաքապետի աշխատանքին: Ի դեպ, Facebook-ում էջ ունի նաեւ երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ Կարեն Կարապետյանն իր էջը փակել է: Այնպես որ, այս պահի դրությամբ Facebook-ում Երեւանի երկու քաղաքապետ կա»,- գրում է «Հրապարակ»-ը: