Ես 100 %-ով վստահ եմ, որ Ռուսաստանն առանց Ուկրաինայի զրո է։ Դրա մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նախագահը նշել է, որ առանց Ուկրաինայի և Բելառուսի Ռուսաստանի Դաշնությունը «կայսրություն» չի լինի, և հենց դրա համար էլ Պուտինը մինչև վերջ պայքարելու է իր ազդեցությունն այդ երկրների վրա տարածելու համար։ Զելենսկու համոզմամբ՝ առանց Ուկրաինայի և Բելառուսի, Ռուսաստանը սովորական փոքր երկիր կլինի։
«Բոլորս կարող ենք Ռուսաստանին ստիպել, որ այս տարի ավարտի պատերազմը։ Եթե ԱՄՆ-ն ու Չինաստանն իրենց տարաձայնությունները մի կողմ դնեն, կարող են միասին գործել՝ պատերազմը դադարեցնելու համար: Ուկրաինան փակուղում չէ և չի պարտվում պատերազմում»,- նշել է նա։




























