Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ անձինք Չարենցի փողոցում  գտնվող մթերային խանութում ծեծի են ենթարկել վաճառողուհուն եւ գողացել դրամարկղում եղած գումարը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել մթերային խանութ, սպառնացել ու քաշքշել վաճառողուհուն, այնուհետեւ բացահայտ հափշտակելով դրամարկղում եղած 100.000 դրամ գումարը՝ դիմել են փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: