Ոստիկանության Մարտունիի բաժնում, նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ծակքար գյուղի երկու բնակիչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տան լոգարանում ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




























