Ռուսաստանում մայիսի 19-ին մահացել է Վլադիմիր Պոդոլյակը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի եղբայրը։ Հայտնի է, որ նա աշխատել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչությունում (ԳՀՎ)։ Հանգուցյալի գերեզմանի լուսանկարը սոցցանցում հրապարակել է «KIU. Russian Officers killed in Ukraine» X –ի միկրոբլոգում:

Միխայիլ Պոդոլյակի ավագ եղբայրը մահացել է 2024 թվականի մայիսի 19-ին 59 տարեկան հասակում, նրա մահվան հանգամանքները հայտնի չեն։ Ռուսները նույնպես մանրամասներ չեն հայտնել, ասվում է լուսանկարին կից գրառման մեջ, գրում է Focus-ը։

Պոդոլյակ ավագը Մոսկվայում է ապրում 1986-ից կամ 1987-ից։

«Բարձրաստիճան հետախույզի մահը, ով ընտանեկան կապեր ուներ Ուկրաինայի նախագահի մերձավոր շրջապատից մեկի հետ, կարող է կասկածներ առաջացնել, չնայած այն հանգամանքին, որ նա արդեն թոշակի էր անցել: Իհարկե, նա կարող էր մահանալ բնական մահով, դժբախտ պատահարի կամ հիվանդության հետևանքով։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները չէին կարող իմանալ այս մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։