Նոյեմբերի 28-ին եւ 29-ին Պրահայում կհավաքվեն 2014թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու B խմբում ընդգրկված Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Հայաստանի, Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականների ներկայացուցիչները: Նրանք կկազմեն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի օրացույցը:

Այսօր, նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Պրահայում օրացույցը համաձայնեցնելիս Հայաստանը պետք է բացառի Իտալիայի եւ Դանիայի հավաքականների հետ հաջորդաբար չորս օրում հանդիպելու տարբերակը: