Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու B խումբը, որտեղ Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականների հետ ընդգրկված է Հայաստանի հավաքականը ավելի ուժեղ է, քան Եվրո-2012-ում մեր ընտրական խումբը:
Այդ մասին այսօր, նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Աշխարհի առաջնության ընտրական խումբն ավելի ուժեղ է: Իտալիայի, Չեխիայի եւ Դանիայի հավաքականներն այժմ երիտասարդ կազմ ունեն: Երեք թիմերն էլ ամռանը մասնակցելու են Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին եւ աշխարհի առաջնության ընտրական փուլին կմոտենան մեծ փորձով: Աշխարհի առաջնության ընտրական փուլն ավելի բարդ է լինելու»,- հայտարարեց Վարդան Մինասյանը:



























