«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 25-ին ամերիկյան դոլարը շարունակել է էժանանալ` կապված նախաամանորյան սպասումների հետ: Առեւտրային գործարքների միջին փոխարժեքը կազմել է 382.99 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.18 տոկոսով:
Սակայն նշենք, որ առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել նաեւ 383 դրամով, սակայն չի բավարարվել: Հնարավոր է` այս փուլում դոլարն այլեւս դադարի թուլանալ, հնարավոր է նաեւ որոշ թանկացում: Շատ բան կախված է նրանից, թե հանգստյան օրերին դոլարի ինչպիսի ներհոսք կլինի դեպի ֆինանսական շուկա:
Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 3.4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ չեն գրանցվել: Դոլարը գնվում է 381-2 դրամով, վաճառվում 384-5 դրամով:




























