Թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաժարվում էին որեւէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու: «Մեր աղբյուրները, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլեւ Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը»,- գրել է «Հայկական ժամանակը» եւ հավելել, որ երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ: ԲՀԿ ղեկավարը, թերեւս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական: Թերթի փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. Նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ»:
«Հայկական ժամանակ». Ծառուկյանը համաձայնե՞լ է դառնալ միասնական ցուցակի երրորդ հ
Տեղադրություն


























