Մոտ ապագայում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հադիպելու է Հայ ազգային կոնգրեսի ակտիվի հետ, և հետագա ռազմավարության ու մարտավարության վերաբերյալ կարծիքներ են փոխանակվելու։ Այս մասին այսօր նշեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ "Շատ մոտ ապագայում մենք ունենալու ենք աշխատանքային մի խորհրդակցություն, քաղխորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ, որին հրավիրված կլինեն նաև տարածքային կառույցների ղեկավարները։ Մենք կքննարկենք Հայ ազգային կոնգրեսի ռազմավարության և մարտավարության հետ կապված խնդիրները,- ասաց նա, հավելելով, որ այդ խորհրդակցության ժամանակ ելույթ է ունենալու նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հարցին, թե արդյո՞ք այդ խորհրդակցությունը բեկումնային կլինի շարժման մարտավարության առումով, նա պատասխանեց. «Կարող է լինել բեկումնային, կարող է չլինի բեկումնային։ Ես ոչինչ կանխավ չեմ կարող ասել»:




























