ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը հուլիսի 13-ի հանրահավաքի ժամանակ եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում մտավախություն է մտցրել, որ իրենք նույնպես կարող են ենթարկվել հարձակման։ Այսպիսի գնահատականով է հանդես եկել Politico եվրոպական պարբերականը։

Թերթի կարծիքով՝ կատարվածը եվրոպացի քաղաքական գործիչների համար դարձել է հիշեցում այն մասին, որ քաղաքական բռնության վտանգը Եվրոպայում եւս աճում է։ Այս ֆոնին ֆրանսիական «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին լը Պենը, մեկնաբանելով Թրամփի դեմ մահափորձը, նախազգուշացրել է, որ «Ֆրանսիան ապահովագրված չէ այդպիսի բռնությունից»։ Ինչպես նշել է պարբերականը, եվրոպական էլիտայի մտավախություններն ուժեղացնում է նաեւ այն փաստը, որ նման բան արդեն տեղի ունեցել է Եվրոպայում։ Մայիսին տեղի ունեցավ Սլովակիայի վարչապեետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը, անցած ամիս հարձակման ենթարկվեց Դանիայի կառավարության ղեկավար Մեթե Ֆրեդերիկսենը, իսկ Մեծ Բրիտանիայում վերջին ութ ամիսներին սպանել են խորհրդարանի երկու անդամի։