Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ  քարտուղար Արմեն Սմբատյանը որպես դիտորդ հետեւելու են Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում ասաց Արմեն Սմբատյանը` հավելելով, իրենք հրավիրվել են Ռուսաստանի ԿԸՀ-ից: Նրա խոսքով, իրենցից բացի` Հայաստանից մեկնելու են նաեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ դիտորդներ: ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Լիանա Սիմոնյանը մեկնել է որպես երկարաժամկետ դիտրոդ, իսկ որպես կարճաժամկետ դիտորդ` ԿԸՀ անդամ Տաթեւիկ Օհանյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում պետական դումայի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 4-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայ խորհրդարանականները դիտորդի կարգավիճակով մասնակցելու են ՌԴ Պետդումայի ընտրություններին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե հայ խորհրդարանականները հետեւելու են Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում ընթացող ընտրություններին: Որպես դիտորդ են հավատարմագրված Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Հերմինե Նաղդալյանը, Դավիթ Հարութունյանը, Արտակ Դավթյանը եւ Էդուարդ Շարմազանովը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), որոնք հետեւելու են ընտրությունների ընթացքին ԵԱԿՀ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ-ի եւ ԱՊՀ անդամ-երկրների միջխորհրդարանական ասամբլեայի առաքելությունների կազմում: