ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը փաստում է բեռնափոխադրումների ծավալների էական նվազումը։
Հուլիսի 158-ի մամուլի ասուլիսում նա մի քանի թվեր է ներկայացրել։ «2022թ. փոխադրել ենք ընդհանուր առմամբ 3,5 մլն բեռ։ ՀԿԵՈւ գործունեույթան ընթացքում դա առավելագույն ցուցանիշն է։ 2023թ. մայիսին «Գեոպրոմայնինգի» մեր գործընկերների աշխատանքը դադարեցվեց մի շարք պատճառներով, այս տարի փոխադրել ենք 2 մլն 100 հազար։ 1 մլն 300 տոննայի անկումը շոշափելի թիվ է։ 2024թ. ծավալը նվազում է։ Դա կապված է ոչ միայն «Գեոպրոմայնինգի» հետ։ Որոշակի դժվարություններ կան «Հրազդանցեմենտում,», փոխադրումն ընթացիկ տարում չի սկսվել։ Մենք ուրախ ենք, որ հունիսից «Գեոպրոմայնինգը» սկսել է աշխատանքը։ Սկսել ենք փոխադրել հանքաքար Զոդից Արարատ։ Իհարկե, դրանք արդեն այն ծավալները չեն, ուստի կան որոշակի դժվարություններ՝ կապված ծավալների զգալի կրճատման հետ։ Մենք ձեռքներս վայր չենք իջեցնում, առաջարկում ենք նոր տրանսպորտային-լոգիստիկ արտադրանք, սակագների ճկուն առաջարկներ։ Մեզանից կախված ամեն բան անում ենք, որպեսզի բեռներ գրավենք երկաթուղով փոխադրելու համար»,- նշել է Մելնիկովը։





























