ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը սկսել է պատերազմն Ուկրաինայում՝ տեսնելով ԱՄՆ-ի թուլությունը Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցում։
«Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում. Այն սկսվեց Աֆղանստանից զորքերի աղետալի դուրսբերմամբ: Այս ձախողումից ոգեւորված՝ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Նրանք տեսան, որ այդ մարդիկ [ամերիկյան ներկայիս վարչակազմը] անգործունակ են», - ասաց նա հինգշաբթի երեկոյան Միլուոկիում Հանրապետականների ազգային համագումարի ժամանակ ունեցած ելույթում:
Այս ելույթում, որը դարձավ ազգային կուսակցական հանրահավաքի գագաթնակետը, Թրամփը պաշտոնապես համաձայնեց նոյեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես հանրապետական:
Թրամփը Աֆղանստանից զորքերի դուրսբերումն անվանել է ԱՄՆ պատմության «ամենամեծ նվաստացումը»։ «Մենք հետևում ենք թողել 85 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա և բազմաթիվ ամերիկացի զինվորներ», - ասել է նա:





























