Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վիդալին՝ անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ.Աբրահամյանը բարձր է գնահատել նրա աշխատանքը եւ նշել, որ Հայաստանի իշխանությունները երախտապարտ են ՄԱԿ-ի տարբեր կառույցներին՝ ցուցաբերվող աջակցության համար:

Աբրահամյանը հույս է հայտնել, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս: