ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը (DHS) սկսել է հուլիսի 13-ին կայացած հանրահավաքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ժամանակ Գաղտնի ծառայության աշխատակիցների գործողությունների անկախ վերանայումը։ Այս մասին ասվում է գերատեսչության ղեկավար Ալեխանդրո Մայորկասի հայտարարության մեջ։
Ինչպես երևում է փաստաթղթից, մահափորձի հանգամանքների հետաքննությունը, որը կիրականացնեն ամերիկացի նախկին պաշտոնյաներն ու իրավապահ մարմինների պաշտոնաթող աշխատակիցները, կտևի 45 օր։ Մայորկասի հայտարարության մեջ նշվում է, որ վերանայումն իրականացվելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցուցումով։ Իր հերթին, ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ իր իրավասության տակ գտնվող ծառայությունը մտադիր է աջակցել ստուգմանը։
The Washington Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարությունը վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս հրաժարվել է լրացուցիչ միջոցներ հատկացնել Թրամփի անվտանգությունն ամրապնդելու համար։ Ինչպես մանրամասնված է հոդվածում, Թրամփի խորհրդականները դժգոհություն են հայտնել, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար պատասխանատու ծառայությունը «բավականաչափ չի անում նախկին նախագահին պաշտպանելու համար»։ Հոդվածում պարզաբանվում է նաև, որ մերժված խնդրանքներից և ոչ մեկը ուղղակիորեն չի առնչվում Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքին, Թրամփի նկատմամբ, ով այժմ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուն է, հարձակում է տեղի ունեցել։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վերանայում է Թրամփի հանրահավաքում գաղտնի ծառայության գործողությունները

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























